Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Կախարդը, Գահերի խաղը և Կարիբյան ծովի ծովահենները։ Mystery Ensemble
Կախարդը, Գահերի խաղը և Կարիբյան ծովի ծովահենները։ Mystery Ensemble
geo National Centre of Chamber Music
date 16.02.2024 20:00
price Գինը սկսած - 8 300,00 ֏

 ✨ Փետրվարի 16-ին՝ ժամը 20.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Տեղափոխվե՛ք հանրաճանաչ ֆիլմաշարերի աշխարհ։ Երևանի ճանաչված նվագախմբերից մեկը՝ Mystery Ensemble-ը հրավիրում է ձեզ վառ, անկրկնելի ճամփորդության համաշխարհային կինոյի հիթերի տիեզերքում։

 Ծրագիրը ներառում է ցնցող արկածներ․ «Կարիբյան ծովի ծովահենները» և «Գահերի խաղը», ինչպես նաև «Կախարդը 3․ Վայրի որս» հանրահայտ խաղի և Գերալտը Ռիվիայից՝ հրեշների որսորդի մասին կինոնկարներից:

 Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական  սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

 Mystery Ensemble նվագախմբի յուրահատուկ գործիքավորման, արտիստիզմի և կրքոտ կատարման շնորհիվ ձեզ կթվա, թե դարձել եք հայտնի կինոնկարների հերոսներից մեկն ու հայտնվել ֆիլմերի տեսարաններում։ 

 Լավագույններից լավագույնը փշաքաղության աստիճան սուր զգացողությունների  և ֆենտեզների  սիրահարների համար:

 Մենք լիարժեք չէինք ընկալի ֆիլմերն առանց Հանս Ցիմերի, Ռամին Ջավադիի և Սոնյա Բելոուսովայի կողմից գրված սաունդթրեքերի։ 

 Տոմսերը քիչ են, ուստի բաց մի՛ թողեք ամբողջ ընտանիքի համար կինոերաժշտությանը նվիրված սեզոնի լավագույն ​​համերգներից մեկի տոմսեր գնելու հնարավորությունը: Մինչ հանդիպում։

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

 Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

 Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

 Ուշադրությո՛ւն․ ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։

 ԿԱՏԱՐՈՂ

 🎻 Mystery Ensemble

 Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 Համերգի ծրագիր

 «Կախարդը»․

- Geralt of Rivia
 - Toss a coin
 - I'm helping the Idiot
 - Her sweet Kiss
 - They’re Alive

- The Great Cleansing
 - Happy childhoods

- The Knight Who Was Taught to Save Dragons

«Գահերի խաղը»․
- Winterfell
- Light of the seven
- The winds of winter
- Game of thrones
«Կարիբյան ծովի ծովահենները»․
- The Medallion calls
- Jack Sparrow
- He’s Pirate
- I see dead people in boats
- Davy Jones

 

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել