Приготовьтесь — это мероприятие просто огонь! 🔥
Ваша позиция в очереди:
Следующее обновление через: 30 seconds
«Երվանդ Երկանյան 75-Ներհուն երգեր»
Դեկտեմբերի 8-ին ժամը 19։00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կկայանա ԱՐԱՐ երգչախմբի համերգը` նվիրված կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի 75 ամյակին։
Որքա՜ն հեռուն կարող է մեզ հասցնել մեղեդին. ինչպիսի՜ հափշտակության, առնչման և հրճվանքի..․ Սրանք այն անիմանալի ճանապարհներն են, որոնք բացվում են կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի երաժշտության ունկնդրմամբ։
Համերգին կհնչեն կոմպոզիտորի` ԱՐԱՐ երգչախմբի համար գրված խմբերգերը, որոշ ստեղծագործություններ կկատարվեն առաջին անգամ։
Համերգի սկզբին կցուցադրվի ֆիլմ` նվիրված կոմպոզիտորի և երգչախմբի երկարամյա բարեկամությանը։