Приготовьтесь — это мероприятие просто огонь! 🔥
Ваша позиция в очереди:
Следующее обновление через: 30 seconds
Բացօթյա համերգ. Կադանսը բաց երկնքի տակ
Կամերային երաժշտության ազգային կենտրոն
հունիսի 21, Կիրակի, 20:30
Հունիսի 21-ին, ժամը 20։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում կմեկնարկի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Բացօթյա համերգաշարը։ Առաջին համերգը՝ «Կադանսը բաց երկնքի տակ», նախատեսված է կամերային երաժշտության և բացօթյա համերգների սիրահարների համար։
Երեկոյի ընթացքում «Կադանս» անսամբլը կներկայացնի ծրագր, որը միավորում է Աստոր Պիացոլայի, Վալտեր Ռիոսի և հայկական ժողովրդական ստեղծագործությունները։ Սա հնարավորություն է մեկ համերգում լսելու տարբեր երաժշտական գույներ ու գործիքային հնչողություններ։
Համերգին մասնակցում են Սոֆի Միքայելյանը՝ դաշնամուր, Վարազդատ Խաչումյանը՝ ջութակ, Բորիս Եգանյանը՝ ակորդեոն, Հակոբ Ջաղացպանյանը՝ կիթառ, Գուրգեն Ամիրյանը՝ կոնտրաբաս։ «Կադանս» անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Ասատուր Քալաշյանը, իսկ տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ։