Приготовьтесь — это мероприятие просто огонь! 🔥
Ваша позиция в очереди:
Следующее обновление через: 30 seconds
Արմեն Դարբինյան
Փետրվարի 21-ին, <<Տակռի>>-ում, վերջապես, բազմաթիվ հանդիսատեսի կողմից երկար սպասված համերգ։
Արմեն Դարբինյան. սիրված երգիչ, արտիստ, ում անվան հետ են շատերն ասոցիացնում բոլորիս կողմից այդքան սիրված հին երևանյան, Հայ կոմպոզիտորական հին ու բարի, անկրկնելի երգերը։ Արտիստ, ով իր յուրահատուկ ձայնով և ոճով, մշտապես, ջերմություն և դրական լիցքեր է հաղորդում հանդիսատեսին։
Եվ այսօր այդ օրն է...
Ծրագրում` ամենասիրված երգերը, որոնք, համոզված ենք, Դուք երգելու եք նրա հետ։
Դե ինչ, համեցեք քաղաքային և քաղաքակիրթ միջավայր` անմոռանալի երևանյան երեկոն, երևանյան տոնը վայելելու։ Սիրով սպասում ենք Ձեզ...
Անցկացրեք այս երեկոն Երևանի ամենաջերմ և հյուրընկալ վայրերից մեկում, որտեղ միշտ սիրով սպասում են Ձեզ...
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000դրամ
Կազմակերպիչ՝ Կամբիս ՍՊԸ