Приготовьтесь — это мероприятие просто огонь! 🔥
Ваша позиция в очереди:
Следующее обновление через: 30 seconds
Miyazaki Anime Music
Երաժշտություն, որը վերադարձնում է հեքիաթների աշխարհ
Օգոստոսի 29-ին հրավիրում ենք ձեզ այս ամառվա ամենաջերմ և կախարդական համերգներից մեկին՝ Miyazaki Anime Music, Scherzo Strings Quartet-ի կատարմամբ։
Այդ երեկո Երևանի հենց սրտում, քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Թումանյան 35գ հասցեում գտնվող Letters and Numbers գեղեցիկ այգին կվերածվի Հայաո Միյաձակիի կախարդական աշխարհի։
Բաց երկնքի տակ, կանաչապատ այգում, աստղերի և երեկոյան մեղմ լույսերի ներքո կհնչեն Միյաձակիի ամենասիրված անիմեների մեղեդիները՝ «Իմ հարևան Տոտորոն», «Հոգիների հեռացվածը», «Քայլող ամրոցը», «Արքայադուստր Մոնոնոկեն», «Կիկիի առաքման ծառայությունը» և շատ այլ գլուխգործոցներից։
Սա պարզապես համերգ չէ։ Սա ճանապարհորդություն է դեպի մանկություն, երազանքներ և հրաշքների աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մեղեդի արթնացնում է ամենաջերմ հիշողություններն ու անկեղծ զգացմունքները։
Անցկացրեք այս անմոռանալի ամառային երեկոն ընտանիքի, սիրելի մարդու կամ ընկերների հետ՝ Երևանի կենտրոնի ամենագեղեցիկ այգիներից մեկում։
📅 Օգոստոսի 29 (շաբաթ)
🕗 Սկիզբ՝ 20:00
📍 Letters and Numbers Garden
🏛️ Երևան, Թումանյան 35գ
🎟️ Տոմս՝ 6000 դրամ
✨ Տեղերը սահմանափակ են։ Համերգը կանցկացվի բաց երկնքի տակ, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես ձեռք բերել տոմսերը և դառնալ այս կախարդական երեկոյի մի մասը։
Scherzo Strings Quartet — երաժշտություն, որը մնում է սրտում նույնիսկ վերջին նոտայից հետո։