Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
«Չլսված-չտեսնված երգեր» | Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր Ստեփանյան
Լիլիթ Բլեյանը և կիթառահար Տիգրան Տեր Ստեփանյանը հրավիրում են զրույց-երեկոյի: Անմիջական մթնոլորտում՝ հանդիսատեսի հետ երկխոսություններին զուգահեռ, կհնչեն երգերի պրեմիերաներ, ինչպես նաև «դարակներից գտնված», մոռացված ու վերհիշված երգեր, որոնք ստացել են բոլորովին նոր հնչողություն:
Սպասվում է ակուստիկ համերգ՝ «կիթառ, ձայն, հանդիսատես» ֆորմատով:
Ծրագրում ընդգրկված են Լիլիթի հին ու նոր երգերը, ինչպես նաև ֆրանսիական և իտալական դասական երգերի հայերեն տարբերակներ:
Դեկտեմբերի 9-ին՝ 19:30
Ֆիլհարմոնիա | Գրադարան-սրճարան (Աբովյան 2)
Տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)
Արժեքը՝ 5,000 դր.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա