Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
✨ Բարի՛ գալուստ Թիմ Բարթոնի ֆանտաստիկ աշխարհներ։ Հրավիրում ենք ձեզ երաժշտական ճամփորդության մի տիեզերքով, որն անհնար կլինի մոռանալ։ Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ:
«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի առկայծող հրաշքից մինչև «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» կինոնկարի տոնական կախարդանք, «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմի խորաթափանց քնարականությունից մինչև «Չարլին և շոկոլադի գործարանը» կինոնկարի էքսցենտրիկ հանճարեղություն․ մեր համերգը կընկղմի ձեզ Բարթոնի կինեմատոգրաֆիական եզակի տիեզերքը ձևավորող երաժշտական աշխարհ։
Այս ամենի կենտրոնում Դենի Էլֆմանի՝ Բարթոնի երկարամյա գործընկերոջ և մեր ժամանակների ամենաինքնատիպ կինոկոմպոզիտորներից մեկի երաժշտությունն է։ Էլֆմանի երաժշտությունը զարմանալիորեն համատեղում է կայտառությունը տագնապի, քնքշությունը պերճության հետ՝ լավագույնս արտացոլելով ռեժիսորի վիզուալ երևակայությունը։ Ծրագրում կհնչեն նաև անմոռանալի հատվածներ «Հարսնացուի դիակը», խորհրդանշական «Բիթլջուս», գոթական «Բեթմեն» ֆիլմերի և «Սվինի Թոդ․ Ֆլիթ սթրիթի դև-վարսավիրը» դրամատիկ մյուզիքլի երաժշտական թեմաներից։
Այս առաջնախաղ համերգի ընթացքում «Mystery Ensemble»-ը կկենդանացնի Բարթոնի աշխարհները եզակի, հեղինակային գործիքավորումներով: Ձեզ սպասում են ձայների ճախրանք, վառ գործիքային գույներ և մթնոլորտ, որը կարող է ակնթարթորեն փոխվել սարսափելիից մոգականի, մտերմիկ կամերայինից՝ էպիկականի։
Համերգին խորհրդավոր կախարդանք կհաղորդի երաժիշտների յուրահատուկ կապը համերգասրահի ճարտարապետության հետ։ Բաց մի՛ թողեք հոկտեմբերի ամենագեղեցիկ երաժշտական իրադարձություններից մեկի մասնակիցը լինելու հնարավորությունը:
Զգացեք ձեզ Թիմ Բարթոնի ֆիլմի հերոս և մուտք գործեք նրա զարմանահրաշ տիեզերք:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
🎻 Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքներին վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● The Batman Theme
● The Joker’s Poem
● Corpse Bride
● The Addams Family Theme
● Wednesday Main Titles
● Jack’s Lament
● Ice Dance
● The Piano Duet
● Jenny’s Theme
● Johanna
● Mike Teavee
● Descent Into Mystery
● Remains Of The Day
● Love Theme
● Making Christmas
● Augustus Loop
● Birth Of a Penguin
● Proposal (Alice’s Theme)
● What’s This?
● Edward Scissorhands
● Beetlejuice
● Alice’s Theme
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ