Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
ԷՍՍԵ-ի առաջին նախագիծը՝ «Բացօթյա Ջազային Երեկոներ»-ը, ստեղծվել է Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի հետ համագործակցությամբ։

🗓 Հուլիսի 24 (հինգշաբթի) | 🕖20:00
📍 Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոն
Լյուսի Խանյանի կվինտետը ավանգարդ-ֆոլք նախագիծ է, որը հիմնադրել է դաշնակահար և
կոմպոզիտոր Լյուսի Խանյանը 2017 թվականին։ Կվինտետի առանձնահատկությունն ու արժեքը
միայն իր նորարարական ստեղծագործություններով չի սահմանափակվում․ այն Հայաստանի միակ
ամբողջությամբ կանացի կազմով երաժշտական նախագիծն է այս ձևաչափով։ Սա բացառապես կին
երաժիշտներից կազմված համույթ է, որն առանձնանում է իր յուրահատուկ գեղարվեստական ոճով՝
համադրելով հայկական ժողովրդական երաժշտությունը, ջազը, համաշխարհային երաժշտությունը և
ավանգարդ կոմպոզիցիան։
Կազմ ՝
Աննա Հովհաննիսյան` բլուլ
Էդիթ Մաթևոսյան` քանոն
Մանանա Ավետիսյան` հարվածային գործիքներ
Շուշան Թամանյան՝ բաս
Լուսի Խանյան` դաշնամուր
Մուտքը թատրոնի բակ՝ Անգլիական այգու կողմից։ Տոմսի արժեքը ներառում է մուտք, գինու գավաթ և
հյուրասիրություն։ Տոմսերը ներառում են նստատեղ սեղանի շուրջ, որը տրամադրվելու է
միջոցառման վայրում՝ ըստ ձեր նախասիրությունների:
https://www.youtube.com/watch?v=zZtHXQ1B_aY
https://www.youtube.com/watch?v=tdFjB1R9ZlE
https://drive.google.com/file/d/1oA43etM7m5pcoyiGIqXAiaN8XzJPW7rP/view?usp=sharing