Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, Ադանա Կոմպլեքսը կդառնա բարձրարժեք երաժշտության և գեղեցիկ զգացմունքների հանդիպման վայր։ Մեկ բեմում կհամախմբվեն հայ ամենասիրված և ճանաչված արտիստները ու կներկայացնեն բացառիկ համերգային երեկո։
Համերգին մասնակցում են
Սոնա Ռուբենյանը,Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ը, Խորեն Լևոնյանը, Ինգա Արշակյանը, Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Գոռ Սուջյանը և Գուրգեն Բավեյանը, իսկ երեկոյին դասական շունչ կհաղորդի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Երեկոյի հաղորդավարներն են Բաբկեն Չոբանյանն ու Աննա Ավանեսյանը։
Յուրաքանչյուր կատարում, նոտա և պահ հանդիսատեսին կպարգևեն անմոռանալի զգացողություններ:
«Սիմֆոնիկ ռոմանս»
Մարտի 8-ին` ժամը 17:00-ին, Ադանա Կոմպլեքսում
Անցկացրեք այս բացառիկ երեկոն ձեր սիրելիների հետ՝ ձեռք բերելով անմոռանալի հիշողություններ։