Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Լաուրա Ֆառե Ռոսադա (Իսպանիա)
Հունիսի 26 (ուրբաթ) | 19:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
«Առասպել» խորագրով համերգային նախագիծն ու համանուն ալբոմը միավորում են դաշնակահարուհու ավելի քան տասը տարվա հետազոտությունը, նվիրումն ու ստեղծագործական հանձնառությունը։ Ալբոմի վերնագիրն ինքնին հստակ ուղերձ է և հրավեր՝ բացահայտելու հայկական երաժշտությունը, որի հոգևոր և գեղագիտական հիմքը Կոմիտասվարդապետի ստեղծագործական ժառանգությունն է։
Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջի շրջանավարտ, դաշնակահարուհի և միևնույն ժամանակ մաթեմատիկոս Լաուրա Ֆառե Ռոսադան առանձնանում է տարբեր ոլորտների միջև մշակութային կամուրջներ կառուցելու բացառիկ ունակությամբ։
«Առասպել» նախագծում նա անդրադառնում է Կոմիտասի առանցքային դերին հոգևոր ու ժողովրդական երաժշտության միաձուլման գործում՝ միաժամանակ ընդգծելով հայ կոմպոզիտորների կապը Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ստեղծագործողների միջև։
Ծրագրում՝
Կոմիտաս՝ «Ես աղջիկ եմ» 7 երգ շարքից (1911)
ԴիմիտարՆենով՝ «Տոկատա» (1939)
Կոմիտաս՝ «Շուշիկի», «Ետ-առաջ» 7 պար շարքից (1906)
ԱլեքսանդրՍպենդիարյան՝ Էլեգիական երգ «Ղրիմյան պատկերներ» շարքից (1903)
ԳայանեՉեբոտարյան՝ Պրելյուդ թիվ 6, Allegro (1948)
ԿլոդԴեբյուսի՝ Պրելյուդ, Սարաբանդա և Տոկատա Pour le piano շարքից (1894-1901)
ԳայանեՉեբոտարյան՝ Պրելյուդ թիվ 4, Allegro grazioso (1948)
ԱլանՀովհաննես՝ Ժողովրդական երգ թիվ 12 (1943), «Խորհրդավոր սրինգ» (1941)
ԳայանեՉեբոտարյան՝ Պրելյուդ թիվ 1, Andante (1948)
ԱռնոԲաբաջանյան՝ «Էքսպրոմտ» (1936)