Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
...Յոթ կին։ Յոթ պատմություն։ Մեկ տղամարդ, որի շուրջ հյուսվել են անթիվ գաղտնիքներ։
Իսկ եթե իրականությունը բոլորովին այլ լիներ…
Ալեքսանդր Վոլոդինի «Կապույտ մորուքի յոթ կանայք» պիեսի հիման վրա բեմադրված «Մորուքավորի 7 կանայք» ներկայացումը հայտնի պատմությունը բացահայտում է նոր տեսանկյունից՝ համարձակ, սուր հումորով և հոգեբանական խորությամբ։ Յոթ կանայք, յոթ տարբեր ճակատագրեր ու յոթ ձայներ, որոնք մեկ առ մեկ բացահայտում են սիրո, խանդի, իշխանության, ազատության և ընտրության մասին իրենց ճշմարտությունները։
Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը նոր թատերաշրջանը բացում է Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ՝ ներկայացնելով մի գործ, որը միաժամանակ զվարճացնում, հուզում և ստիպում է վերանայել վաղուց ծանոթ պատմությունը։
Երբ յուրաքանչյուր կին պատմում է իր ճշմարտությունը, հարցն արդեն այն չէ, թե ով էր Մորուքավորը, այլ՝ ո՞ւմ պետք է հավատալ։
Կազմակերպիչ՝ Անահիտ Պետրոսյան ԱՁ