Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Մեկնարկում է դասական երաժշտության ամենասպասված փառատոններից մեկը՝ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը։
Դեկտեմբերի 9-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու կոմպոզիտորի հանճարեղ ջութակի կոնցերտը անվանի ջութակահար Ալեքսանդրա Կոնունովայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Երեկոյի մյուս հատվածում կհնչի Պյոտր Չայկովսկու հանրահայտ 5-րդ սիմֆոնիան։ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
Ծրագրում․
- Արամ Խաչատրյան․ Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 46 (40ր)
Ընդմիջում
- Պյոտր Չայկովսկի․ Սիմֆոնիա թիվ 5 մի մինոր, երկ 64 (43ր)
—————————
Մենակատար՝ Ալեքսանդրա Կոնունովա (ջութակ)։
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Դեկտեմբերի 9 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000 - 15,000 դրամ։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։