Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Դեկտեմբերի 9-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի ծրագիր, որտեղ արևելյան երաժշտական շեշտերը կհանդիպեն հայկական սիմֆոնիզմի ամենահնչեղ ստեղծագործություններից մեկին։
Երեկոյի մենակատարն է միջազգային բեմերում ճանաչում ունեցող ալտահար Թիմոթի Ռիդաութը։
Եղե՛ք փառատոնի ամենատպավորիչ ծրագրերից մեկի ունկնդիրը՝ ալտի մենանվագից մինչև Խաչատրյանի զանգերի հզոր ղողանջը։
Ծրագրում՝
- Տոլիբ Շախիդի․ «Թաջ Մահալ» սիմֆոնիկ ռագա (10 րոպե),
- Տոլիբ Շախիդի․ Ալտի կոնցերտ (25 րոպե),
Ընդմիջում
- Արամ Խաչատրյան․ Սիմֆոնիա թիվ 2 մի մինոր՝ «Զանգով սիմֆոնիա» (50 րոպե)։
Մենակատար՝ Թիմոթի Ռիդաութ (ալտ)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Դեկտեմբերի 9 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։