Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

✨ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի ընկերակցությամբ:
Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։
Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Այս առանձնահատուկ երաժշտական արկածը հիրավի կդառնա 2025 թվականի նոյեմբեր ամսվա ջերմ, գեղեցիկ, հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս աշնան ամենառոմանտիկ համերգներից մեկի տոմսերը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
🎻 Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր.
● Հանս Ցիմեր — Dreaming of the Crash
● Հանս Ցիմեր — Mountains
● Հանս Ցիմեր — Detach
● Հանս Ցիմեր — Coward
● Հանս Ցիմեր — Day One
● Հանս Ցիմեր — No time for Caution
● Հանս Ցիմեր — Message from Home
● Հանս Ցիմեր — S.T.A.Y.
● Հանս Ցիմեր — Cornfield Chase
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել