Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։

🎟️

  • General (Early Bird ) - 9,000
  • Stage Zone (Early Bird) - 14,000 
  • Meet &Greet Stage Zone - 59․000 
  • VIP/Back Stage Solo - 99,000 
  • VIP/Back Stage Double - 149000 
  • VIP/Back Stage 4 (չորս անձ) - 299000
NEW EVENT
 Hip-Hop Open Air փառատոն
Hip-Hop Open Air փառատոն
geo Shéné, ARMENIA,YEREVAN, 16/8 Garni highway
date 05.09.2026 19:00
price Գինը սկսած - 9 000,00 ֏
Գնել տոմսեր

photo_2026-07-26_10-59-51.jpg 132.56 KB

Սեպտեմբերի 5 | Shene Inforest, Հայաստան

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա միջազգային Hip-Hop Open Air փառատոն՝ բաց երկնքի տակ, որը մեկ բեմում կհամախմբի հիփ-հոփի լեգենդներին և ժամանակակից ասպարեզի ամենավառ ներկայացուցիչներին։
Ավելի քան 4 ժամ կենդանի երաժշտություն, հզոր էներգիա և ամենահայտնի հիթերը՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով։ Մեկ բեմ, հազարավոր հանդիսատես և արտիստներ, որոնց երաժշտությունը դարձել է մի ամբողջ սերնդի ձայնը։

Մասնակիցներ՝

ONYX — Նյու Յորքի լեգենդար հիփ-հոփ խումբ, Slam, Shut ’Em Down և Last Day աշխարհահռչակ հիթերի հեղինակները։ Առաջին անգամ՝ Հայաստանում։
Գիո Պիկա — ռուսալեզու հիփ-հոփի ամենապահանջված արտիստներից մեկը, Բույնո Գոլովա, Ֆոնտանչիկ ս Դելֆինոմ, Օտեչեստվո կազյոննոյե և բազմաթիվ այլ հիթերի հեղինակը։
Կրասնոե Դերևո — անդրերգրաունդ ռեփի խորհրդանշական ներկայացուցիչ, որի ստեղծագործությունները դարձել են մի քանի սերունդների երաժշտական ուղեկիցը։
Լիտվինենկո — Օպ, Մուսորոկ և Նամ նադո դըմա հիթերի հեղինակը, հատուկ փառատոնային ծրագրով կրկին ելույթ կունենա Երևանում։

Հայաստանը կներկայացնեն՝

VNAS — հայկական ժամանակակից հիփ-հոփի առաջատար ներկայացուցիչներից մեկը, Vnasakar նախագծի համահիմնադիրը և Mahana հիթի հեղինակը։
A.Chilla — լեգենդար 3.33 խմբի համահիմնադիրը, որը կկատարի խմբի ամենահայտնի երգերն ու իր լավագույն սոլո ստեղծագործությունները։
LXST CXNTURY — համաշխարհային phonk շարժման ամենավառ ներկայացուցիչներից մեկը, Odium հիթի հեղինակը, որը միավորել է Մեմֆիսի ռեփը և ժամանակակից էլեկտրոնային հնչողությունը։
Shene Inforest՝ յուրահատուկ անտառային վայր, մայրամուտ, open-air փառատոնի անկրկնելի մթնոլորտ, հազարավոր մարդիկ և իրական hip-hop էներգիա։

Սեպտեմբերի 5-ին մենք միասին կգրենք պատմություն՝ դառնալով Հայաստանի առաջին միջազգային Hip-Hop Legends Festival-ի մասնակիցները