Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի շրջանակում կներկայացնի Էդվարդ Էլգարի հայտնի ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիր։
Երեկոյի ընթացքում կհնչեն Թավջութակի կոնցերտը և «Էնիգմա» վարիացիաները։ Համերգը կղեկավարի անվանի դիրիժոր Մարիոս Պապադոպուլոսը։
Համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ և վայելե՛ք բրիտանական նվագախմբային երաժշտության նուրբ դրամատուրգիան։
Ծրագրում՝
- Էդվարդ Էլգար․ Թավջութակի կոնցերտ մի մինոր, երկ 85 (35 րոպե)
Ընդմիջում
- Էդվարդ Էլգար․ «Էնիգմա» վարիացիաներ, երկ 36 (38 րոպե)։
Մենակատար՝ Գայ Ջոնսթոն (թավջութակ)։
Դիրիժոր՝ Մարիոս Պապադոպուլոս։
Հոկտեմբերի 5 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։