Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Սեպտեմբերի 16-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար։
Երեկոն կմիավորի եվրոպական ռոմանտիզմի շքեղությունն ու հայկական սիմֆոնիկ երաժշտության վառ էջերը։
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հնչեն նաև երկու ականավոր հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական վալսը» և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը՝ ի նշանավորումն մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակի։
Բաց մի՛ թողեք այս բացառիկ համերգը:
Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development
Ծրագրում՝
- Ալեքսանդր Հարությունյան․ «Տոնական վալս» (4 րոպե),
- Էդվարդ Միրզոյան․ «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմ (17 րոպե),
- Յոհաննես Բրամս․ Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, լյա մինոր, երկ 102 (35 րոպե)։
Մենակատարներ՝ Դիանա Ադամյան (ջութակ), Բենջամին Կրուիտհոֆ (թավջութակ)։
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
Սեպտեմբերի 16 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Համերգն իրականացվում է 10-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: