Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
Big Band Cinema
Big Band Cinema
geo Հայաստանի ճարտարապետների միություն, Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք
date 27.02.2026 20:00
price Գինը սկսած - 5 000,00 ֏
Գնել տոմսեր

Փետրվարի 27-ին, ժամը 20:00-ին, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի իր նոր ու էքսկլյուզիվ «Big Band Cinema» ծրագիրը՝ բաղկացած տարբեր ժամանակների լավագույն ֆիլմերի ամենաջազային սաունդթրեքներից։

Ստեղծագործությունները, որոնք գրված են մեծ ջազային նվագախմբի համար, կհնչեն այնպես, ինչպես հնչել են ֆիլմերում՝ հանդիսատեսին տանելով էկրանի այն կողմ։ Կատարումները կուղեկցվեն ֆիլմային տեսաշարով՝ ձևավորելով տպավորիչ ու տեսարժան կինո-ջազային փորձառություն։

«Whiplash», «Mission: Impossible», «Skyfall», «The Pink Panther» և այլ ամենաջազային սաունդթրեքների հզոր կենդանի բիգ-բենդային հնչողությունը, ջազային իմպրովիզացիան և մեծ էկրանին ցուցադրվող տեսարանները սիրված ու ճանաչված կինոնկարներից՝ հանդիսատեսին նորովի կներկայացնեն ջազ նվագախմբի հնչողությունն ու այս գեղեցիկ ժանրը։

Եթե գնահատում եք բարձրաճաշակ երաժշտությունն ու որակյալ մատուցումը, ապա շտապեք ձեռք բերել տոմսերը՝ վայելելու համար այս բացառիկ համերգը՝ հայկական ջազի ամենահեղինակավոր կոլեկտիվի մատուցմամբ, որը միավորում է երկրի լավագույն երաժիշտներին։

Կազմակերպիչ՝ «Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» ՊՈԱԿ