Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի փակման համերգ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 6-ին հրավիրում է դասական և ժամանակակից երաժշտության յուրահատուկ երեկոյի՝ վայելելու Լյուդվիգ վան Բեթհովենի հանճարեղ 5-րդ սիմֆոնիան և իտալացի ժամանակակից կոմպոզիտոր Անդրեա Բատիստոնիի՝ Բոսխի կտավից ոգեշնչված «Հաճույքների պարտեզ» ֆլեյտայի կոնցերտը՝ ֆլեյտահար Տոմազո Բենչոլինիի կատարմամբ։ Դիրիժոր՝ Նի Ֆան (Չինաստան/Գերմանիա)։
Ծրագրում․
- Լյուդվիգ վան Բեթհովեն․ «Կորիոլան» նախերգանք (7 րոպե)
- Անդրեա Բատիստոնի․ Ֆլեյտայի կոնցերտ «Հաճույքների պարտեզ» ըստ Բոսխի (23 րոպե)
Հայաստանյան պրեմիերա
I․ Արարչագործություն
II․ Եդեմ
III․ Դժոխք - Կադենցա
IV․ Պարտեզը
Ընդմիջում
- Լյուդվիգ վան Բեթհովեն․ Սիմֆոնիա թիվ 5 դո մինոր, «Ճակատագրի սիմֆոնիա» (33 րոպե)
——————————
Մենակատար՝ Տոմազո Բենչոլինի (ֆլեյտա)։
Դիրիժոր՝ Նի Ֆան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Հոկտեմբերի 6 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։
«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: