Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Մայիսի 20-ին մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկը՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հոբոյահար Ալբրեխտ Մայերը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Մոցարտի Հոբոյի ֆա մաժոր կոնցերտը։
Երեկոյի ընթացքում անվանի երաժշտի ղեկավարությամբ կհնչեն նաև Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը։
Ծրագրում.
- Լյուդվիգ վան Բեթհովեն․ «Էգմոնտ» նախերգանք, երկ 84 (11րոպե)
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Հոբոյի կոնցերտ ֆա մաժոր, K.293/416f (30 րոպե)
(ավարտին է հասցրել կոմպոզիտոր Գոթարդ Օդերմատը)
Ընդմիջում
- Յոհաննես Բրամս. Սիմֆոնիա թիվ 1 դո մինոր, երկ 68 (42 րոպե)
Մենակատար (հոբոյ) և դիրիժոր՝ Ալբրեխտ Մայեր։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
(Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)
Մայիսի 20 | 19։00
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000 - 15,000 դրամ։