Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Փետրվարի 25-ին համեցե՛ք մեր օրերի լավագույն թավջութակահար Մարիո Բրունելլոյի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ ներկա գտնվելու անվանի կոմպոզիտոր Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերային։
Համերգի ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորներ Գեղունի Չթչյանի, Էդուարդ Հայրապետյանի և Արթուր Ահարոնյանի ստեղծագործությունները։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
- Գեղունի Չթչյան․ «Բարի լույս» նախերգանք (4 րոպե)
- Էդուարդ Հայրապետյան. «Կորուսյալ օդապարիկ» լարային նվագախմբի համար (15 րոպե)
- Արթուր Ահարոնյան․ «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմ (11 րոպե)
Ընդմիջում
- Մեչիսլավ Վայնբերգ․ Թավջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 43 (31 րոպե)
Հայաստանյան պրեմիերա
————————
Մենակատար՝ Մարիո Բրունելլո (թավջութակ)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Փետրվարի 25 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։
Փառատոնի ռազմավարական գործընկերն է «Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։