Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Համերգ նվիրված Էդվարդ Ավետիսյանի հիշատակին | Սերգեյ Սմբատյան, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ
Հունիսի 18-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ անվանի բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված խորհրդանշական համերգին, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Իգոր Ստրավինսկու/Գվիդո Ագոստիի, Միշել Մանգանիի, Պեդրո Իտուրրալդեի, Ռոբերտ Շումանի, Ջորջ Գերշվինի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։
——————
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
ՀՈՒՆԻՍԻ 18 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։