Hang tight – this event is 🔥!
Your queue position:
Next update in: 30 seconds
ԱՐԱՐ երգչախումբ, գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյան։
«ՍԻՐՏ ԻՄ» - բացառիկ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանին։
ՄԱՅԻՍԻ 18, ԺԱՄԸ 19։30, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան։
Հայ իրականության մեջ՝ որպես ազգային մշակույթի և համամարդկային դասական արվեստի բացառիկ կրողներից է ավագ սերնդի ժամանակակից կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը, ում ստեղծագործությունները իրենց մեջ կրում են հայ միջնադարյան տաղերի ոգին և շունչը։
Կոմպոզիտորի ստեղծագործական աշխարհը դա հայ մոնոդիկ երաժշտության տիրույթն է, որտեղ նյութի փիլիսոփայական խորություններով և ազգայինի բացառիկ իմացությամբ է ստեղծված և արթնացված յուրաքանչյուր հնչյուն և մեղեդի։
Ծրագրում ընդգրկված են կոմպոզիտորի գրչին պատկանող ստեղծագործություններ, ժողովրդական երգերի ներդաշնակումներ և հոգևոր ստեղծագործություններ։ Ստեղծագործությունների նմանատիպ ընդգրկմամբ և ծրագրի բազմաշերտությամբ համերգն իրապես բացառիկ է։ Այս օրերին կոմպոզիտորն անձամբ է ներկա գտնվում երգչախմբի փորձերին և իր արժեքավոր խորհուրդներով աջակցում։
Շտապեք ձեռք բերել մուտքի տոմսերը․ տեղերը խիստ սահմանափակ են:
Մուտքի տոմսի արժեքը` 3000 ՀՀ դրամ,
Ժամը 19։30, Արամ Խաչատրյանի տուն թանգարան/ Զարոբյան 3։