Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
geo Arno Babajanyan Concert Hall, Yerevan 0010, 2 Abovyan St
date 24.10.2026 17:30
price Գինը սկսած - 9 300,00 ֏
Գնել տոմսեր

✨Կարևո՛ր է․ Հանս Ցիմերը համերգին չի մասնակցում։ 

 

 Հոկտեմերի 24-ին, ժամը 17.30-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» հռչակավոր համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Համերգի ծրագրում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի նրբաճաշակ  կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։  

 

Ցիմերը Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների, «Interstellar» , «Inception», «Dune»,  «Gladiator»,  «Pirates of the Caribbean» և հարյուրավոր այլ կինոհիթերի երաժշտական թեմաների հեղինակ է։  

 

Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Մարդ, ով հսկայական ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և ընդհանրապես փոփ մշակույթի նորագույն պատմության վրա։ Նա ծնվել է Գերմանիայում հրեական ընտանիքում, սակայն մանուկ հասակից տեղափոխվել է Լոնդոն։ Փոքր հասակում կորցնելով հորը և սգալով այս կորուստը՝ Հանսը սփոփանք գտավ երաժշտության մեջ։ 

 

Հոլիվուդում Հանս Ցիմերին անվանում են «գերմանական մեքենա»: Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա երբեք չի դադարել աշխատել և չի իջեցրել որակի նշաձողը։ Խելահեղ, լարված սիմֆոնիկ պարտիաների և էլեկտրոնիկայի վարպետ Ցիմերը հատկապես հայտնի դարձավ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ համագործակցության շնորհիվ։ Հանսը երաժշտություն է գրել ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերի համար։ 

 

Ծրագրում ընդգրկված են հատընտիր ստեղծագործություններ «Gladiator», «Inception», «Interstellar», «Pirates of the Caribbean» և շատ այլ ֆիլմերից։ 

 

Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հոկտեմբեր ամսվա ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղավետ համերգի տոմսերը։ 

 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am: 

 

Համերգի սկիզբը՝ 17:30-ին։ 

 

Հասցե՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Խ․ Աբովյան, 2, ք․ Երևան, Հայաստան։ 

 

ԿԱՏԱՐՈՂ 

 

🎻 Mystery Ensemble 

 

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։ 

 

Համերգի ծրագիր 

 

He’s a pirate 

Now we are free 

This land 

Mermaids 

Interstellar 

Madagascar 

Time 

Circle of life 

I see dead people in boats 

The battle 

Jack sparrow 

Chevaliers 

Can you feel the love tonight 

Davy Jones  

The medallion calls  

 

 *Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ