Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Նվիրվում է Ուիթնի Հյուսթոնին․ ես միշտ կսիրեմ քեզ
Նվիրվում է Ուիթնի Հյուսթոնին․ ես միշտ կսիրեմ քեզ
geo National Centre of Chamber Music, Yerevan 0001, Isahakyan St
date 19.05.2024 20:00
price Գինը սկսած - 6 000,00 ֏
Գնել տոմսեր

AM // Նվիրվում է Ուիթնի Հյուսթոնին․ ես միշտ կսիրեմ քեզ

 ✨ Մայիսի 19-ին՝ ժամը 20.00-ին ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը հանգստավետ մթնոլորտում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Սուզվե՛ք Ուիթնի Հյուսթոնի հանրահայտ հիթերի կախարդական աշխարհ Երևանի սրտում գտնվող գողտրիկ անկյունում. համերգ, որը չի՛ կարելի բաց թողնել:

 Յուրահատուկ երաժշտական ​​սրահի կամարների ներքո, ռոմանտիկ մթնոլորտում ունկնդիրները կվայելեն հանրահայտ երգչուհու  լեգենդար և սիրված I will always love you, Queen of the Night, I wanna dance with somebody, Run to you և շատ այլ ստեղծագործություններ: Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի շքեղ երգեհոնը, երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: 

 Ուիթնիի փոխարեն «կերգի» սոլո ջութակը․ սա եզակի՛ իրադարձություն է։

 Ուիթնի Հյուսթոնը կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի է, փոփ, սոուլ և ռիթմ-ընդ- բլյուզ ոճի երգչուհի, պրոդյուսեր և մոդել։ Նա համաշխարհային երաժշտության պատմության հաջողված կոմերցիոն կատարողներից մեկն է։

 Ուիթնիի երգերի նոր ընթերցումը վառ զգացողություններ կպարգևի հանդիսատեսին՝ ընկղմելով նրան սոուլ և ռիթմ- ընդ- բլյուզ երաժշտության աշխարհ:

 Դարեր ի վեր կատարողները ձգտել են երաժշտական ​​գործիքների հնչողությունն ավելի մոտեցնել մարդկային ձայնին, և Mystery Ensemble-ին հաջողվել է առավելագույնս հասնել այս նմանեցմանը:

 Սոուլ (անգլերեն՝ soul- հոգի)․ աֆրոամերիկյան ծագման հանրաճանաչ երաժշտական ժանր, որն առաջացել է Միացյալ Նահանգների հարավային նահանգներում 1950-ական թվականներին՝ ռիթմ-ընդ- բլյուզի հիման վրա։ Սոուլ երաժշտությանը բնորոշ զգացմունքային և սրտառուչ, էքստատիկ, երբեմն հուզավառ, «հոգեկան» վոկալ ոճը փոխանցվել է  ջազային, վոկալային իմպրովիզացիայից։

 Ռիթմ-ընդ- բլյուզ (անգլերեն rhythm and blues-ից)․ աֆրոամերիկյան երաժշտական ժանր, որը պարունակում է բլյուզի տարրեր։ Այս տերմինը ստեղծվել է՝ նշելու աֆրոամերիկյան կատարողների երաժշտության ժամանակակից, պարային ռիթմի տարրեր պարունակող հանրաճանաչ ուղղությունը:

 Հարգանքի տուրք մատուցելու հետաքրքիր ուղղություններ դասական գործիքների միջոցով՝  հարվածային գործիքների և բասերի մասնակցությամբ, այնպե՞ս չէ։

 Mystery Ensemble-ի համերգներին կարելի է և պե՛տք է պարել, ձայնակցել, խանդավառվել և հաճույք ստանալ:

 Բոցավառող ներկայացում անսովոր ծրագրով, լույսերի փայլ, Mystery Ensemble-ի կատարողների անհավանական կիրք և խարիզմա. համերգ, որն անկասկած կգեղեցկացնի ձեր երեկոն:

 ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ: 

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.am:

 Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

 Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

 ԿԱՏԱՐՈՂ

 🎻 Mystery Ensemble

 Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 Համերգի ծրագիր

 ●     Could I have this kiss forever

●     I wanna dance with somebody

●     My love is your love

●     I have a nothing

●     Run to you

●     I will always love you

●     Queen of the Night

●     Step by step

●     I’m your baby tonight

●     Higher love

●     How will I know 

●     It's not right but it's okay

 *Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել