Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble
Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble
geo National Centre of Chamber Music, Yerevan 0001, Isahakyan St
date 30.10.2026 19:00
price Գինը սկսած - 8 300,00 ֏
Գնել տոմսեր

✨ Բարի՛ գալուստ Թիմ Բարթոնի ֆանտաստիկ աշխարհներ։ Հրավիրում ենք ձեզ  երաժշտական ճամփորդության մի տիեզերքով, որն անհնար կլինի մոռանալ։  Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ:

«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի առկայծող հրաշքից մինչև  «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» կինոնկարի տոնական կախարդանք, «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմի խորաթափանց քնարականությունից մինչև «Չարլին և շոկոլադի գործարանը» կինոնկարի էքսցենտրիկ հանճարեղություն․ մեր համերգը կընկղմի ձեզ Բարթոնի կինեմատոգրաֆիական եզակի տիեզերքը ձևավորող երաժշտական աշխարհ։

Այս ամենի կենտրոնում Դենի Էլֆմանի՝ Բարթոնի երկարամյա գործընկերոջ և մեր ժամանակների ամենաինքնատիպ կինոկոմպոզիտորներից մեկի երաժշտությունն է։ Էլֆմանի երաժշտությունը զարմանալիորեն համատեղում է կայտառությունը տագնապի, քնքշությունը պերճության հետ՝ լավագույնս արտացոլելով ռեժիսորի  վիզուալ երևակայությունը։ Ծրագրում կհնչեն նաև անմոռանալի հատվածներ «Հարսնացուի դիակը», խորհրդանշական «Բիթլջուս», գոթական «Բեթմեն» ֆիլմերի և «Սվինի Թոդ․ Ֆլիթ սթրիթի դև-վարսավիրը» դրամատիկ մյուզիքլի երաժշտական ​​թեմաներից։ 

Այս առաջնախաղ համերգի ընթացքում «Mystery Ensemble»-ը կկենդանացնի Բարթոնի աշխարհները եզակի, հեղինակային գործիքավորումներով: Ձեզ սպասում են ձայների ճախրանք, վառ գործիքային գույներ և մթնոլորտ, որը կարող է ակնթարթորեն  փոխվել սարսափելիից մոգականի, մտերմիկ կամերայինից՝  էպիկականի։

Համերգին խորհրդավոր կախարդանք կհաղորդի երաժիշտների յուրահատուկ կապը համերգասրահի ճարտարապետության հետ։ Բաց մի՛ թողեք հոկտեմբերի ամենագեղեցիկ երաժշտական ​​իրադարձություններից մեկի մասնակիցը լինելու հնարավորությունը:

Զգացեք ձեզ Թիմ Բարթոնի ֆիլմի հերոս և մուտք գործեք նրա զարմանահրաշ տիեզերք:

 

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:

 Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

 

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

 ԿԱՏԱՐՈՂ

 🎻 Mystery Ensemble

 Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքներին վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 

Համերգի ծրագիր

 

●       The Batman Theme 

●       The Joker’s Poem 

●       Corpse Bride 

●       The Addams Family Theme

●       Wednesday Main Titles 

●       Jack’s Lament 

●       Ice Dance 

●       The Piano Duet 

●       Jenny’s Theme 

●       Johanna  

●       Mike Teavee 

●       Descent Into Mystery 

●       Remains Of The Day 

●       Love Theme 

●       Making Christmas 

●       Augustus Loop 

●       Birth Of a Penguin 

●       Proposal (Alice’s Theme)

●       What’s This? 

●       Edward Scissorhands 

●       Beetlejuice 

●       Alice’s Theme

 

* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ