Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

 Հարի Փոթեր ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ: Համերգ Երևանում
Հարի Փոթեր ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ: Համերգ Երևանում
geo «Արամ Խաչատրյան» համերգասրահ | Aram Khachaturian Concert Hall, Երևան Մաշտոցի պող., 46 շենք
date 25.05.2024 19:00
price Գինը սկսած - 4 000,00 ֏
Գնել տոմսեր

AM // Հարի Փոթեր ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ: Համերգ Երևանում

✨ Մայիսի 25 -ին՝ ժամը 19.00-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մի յուրահատուկ համերգ։ Գարնան այս կախարդական իրադարձությունը ողջ ընտանիքի համար չի՛ կարելի բաց թողնել։  Հրավիրում ենք ձեզ Հոգվարթս՝ Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ հետաքրքիր երաժշտական ճամփորդության: Համերգին կհնչի Հարի Փոթերի մասին բոլորի կողմից սիրված ֆանտաստիկ ֆիլմաշարի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ։

Ֆիլմաշարի սաունդթրեքերը գրել են կոմպոզիտորներ Ջոն Ուիլյամսը, Պատրիկ Դոյլը, Նիկոլաս Հուփերը և Ալեքսանդր Դեսպլատը։ Եվ չնայած Ուիլյամսը գրել է միայն առաջին երեք ֆիլմերի երաժշտությունը, նրա ստեղծած մի քանի մոտիվներ վերարտադրվել են և ներառվել հետագա պարտիտուրներում․ մասնավորապես «Հեդվիգի թեման» կարելի է լսել բոլոր ութ ֆիլմերում։

Սաունդթրեքը «ոսկե» կարգավիճակ է ստացել 2001 թվականի դեկտեմբերի 14-ին Կանադայում (50,000 օրինակ), իսկ Ճապոնիայում՝ 2002 թվականի հունվարին (100,000 օրինակ)։ 2002 թվականին Ջոն Ուիլյամսն առաջադրվեց «Օսկարի» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, բայց պարտվեց Հովարդ Շորին, ով գրել էր «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» մեկ այլ ֆանտաստիկ ֆիլմի երաժշտությունը, որը նույնպես կարելի է ունկնդրել մեր համերգներին։ 

Ալբոմը հաջողություն ունեցավ, զբաղեցնելով 48-րդ տեղը Billboard 200-ում և երկրորդ հորիզոնականը Top Soundtracks չարթում։ Ալբոմը Մեծ Բրիտանիայի պաշտոնական հիթ-շքերթում զբաղեցրել է 19-րդ տեղը։

Բաց մի՛ թողեք մարտ ամսվա լավագույն ընտանեկան համերգներից մեկի տոմսերը ձեռք բերելու   հնարավորությունը: Բուն գտա՛վ ձեզ: Ընկղմվեք լեգենդար ֆանտաստիկ ֆիլմի աշխարհ և զգացեք Հոգվարթսի կախարդանքը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.am:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ, Մաշտոցի պողոտա 46, Երևան։

ԿԱՏԱՐՈՂ

🎻 Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Ծրագիր.

• Hedwig’s Theme 
• Another story 
• Professor Umbridge
• End Titles 
• Hogwarts March
• Harry’s wondrous Word
• Dumbledore’s Army
• Farewell Aragog
• Gilderoy Lockhart
• Hogwarts Forever
• Hogwarts Hymn
• Lily’s Theme
• Harry and Hermione
• Christmas
• Potter Waltz 
• Snape of Malfoy Manor 
• Harry in Winter 
• Double Trouble
• Flight of the Order of Phoenix

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել