Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
«Հրեղեն հավքը»․ 21-րդ համերգաշրջանի մեկնարկ | Բեհզոդ Աբդուրաիմով, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
«Հրեղեն հավքը»․ 21-րդ համերգաշրջանի մեկնարկ | Բեհզոդ Աբդուրաիմով, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
geo Արամ Խաչատրյան համերգասրահ, Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող.
date 09.09.2026 19:30
price Գինը սկսած - 3 000,00 ֏
Գնել տոմսեր

Սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի իր 21-րդ համերգաշրջանի մեկնարկը «Արմենիա» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի շրջանակում։

 

Համերգը կսկսվի Չայկովսկու Դաշնամուրի առաջին կոնցերտով՝ աշխարհահռչակ դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի կատարմամբ։

 

Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը՝ վառ ռիթմերով և համերգասրահի պատերին արտացոլվող գունեղ տեսապատկերների ուղեկցությամբ։

 

Միացե՛ք նոր համերգաշրջանի առաջին տոնական երեկոյին։

 

Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development

 

Ծրագրում՝

- Պյոտր Չայկովսկի․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 սի բեմոլ մինոր, երկ 23 (33 րոպե),

Ընդմիջում

- Լեոնարդ Բերնսթայն․ Նախերգանք «Կանդիդ» օպերետից (5 րոպե),

- Մանուել դե Ֆայա․ Կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից (4 րոպե),

- Իգոր Ստրավինսկի․ «Հրեղեն հավքը» սյուիտ, 1919 թ․ տարբերակ (23 րոպե)։

 

Մենակատար՝ Բեհզոդ Աբդուրաիմով (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

 

Սեպտեմբերի 9 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ

 

Տոմսերի արժեքը՝ 3,000 - 15,000 դրամ։

Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։

 

Համերգն իրականացվում է 10-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: