Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Դեկտեմբերի 15-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգով՝ նվիրված անվանի հայ երաժշտագետ, պրոֆեսոր Իրինա Տիգրանովայի հիշատակին։
Երեկոյի ծրագրում ընդգրկված Շոստակովիչի Դաշնամուրի առաջին կոնցերտը կներկայացնի դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը։ Երկրորդ հատվածում կհնչի Տերտերյանի ամենահայտնի՝ Երրորդ սիմֆոնիան՝ Սերգեյ Սմբատյանի մեկնաբանմամբ։
Ձե՛ռք բերեք Ձեր տոմսն ու դարձե՛ք փառատոնի շքեղ վերջաբանի պատվավոր հյուրը։
Ծրագրում՝
- Արամ Խաչատրյան․ «Հանդիսավոր պոեմ» (5 րոպե),
- Դմիտրի Շոստակովիչ․ Տոնական նախերգանք, երկ 96 (6 րոպե),
- Դմիտրի Շոստակովիչ․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 դո մինոր, երկ 35 (22 րոպե),
Ընդմիջում
- Ավետ Տերտերյան․ Սիմֆոնիա թիվ 3 (28 րոպե)։
Մենակատար՝ Ալեքսանդր Մալոֆեև (դաշնամուր)։
Մենանվագը՝ Տիգրան Ավագյանի (շեփոր)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Դեկտեմբերի 15 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։