Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Tea & Coffee Festival 2026
Պրոմ Էքսպո և Ազդ ընկերությունները ներկայացնում են՝
2026թ-ի հոկտեմբերի 3-4-ը, Seasons Park-ում արդեն իններորդ անգամ կանցկացվի Սուրճի, թեյի և շոկոլադի փառատոնը:
Փառատոնն իսկական տոն է այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են այդ աշնանային օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին, գնել սուրճ ու թեյ մեծածախ գներով: Փառատոնը հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն:
Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորույթներին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:
Փառատոնի մեկնարկի օրն հերթական անգամ Հայաստանում կանցկացվի Հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Բարիստաների առաջնությունը սուրճին վերաբերող մրցույթներից ամենաբարդն ու ամենահեղինակավորն է: Մասնակիցը պետք է 25 րոպեների ընթացքում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի հետևյալ տեսակները՝ 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակային սրճային խառնուրդը:
Կազմակերպիչները ուրախ կլինեն փառատոնին հյուրընկալելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք քարոզում են առողջ ապրելակերպ, էկոլոգիապես մաքուր սնունդ, օգնում են հյուրասիրության և թեյախմության կամ սրճելու կանոնների տարածմանը: Միասին սրճելն ու թեյելը արվեստ է, երբ մի սեղանի շուրջ հավաքվում է ողջ ընտանիքը, հաշտվում են հակամարտողները, միավորվում են հասարակության տարբեր խմբերը:
Փառատոնի 2 օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին ու գնելու դրանք: Փառատոնի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ճաշակելու բուրումնավետ թեյ, առույգացնող սուրճ ու այլ համեղ ուտեստներ, ինչպես նաև մասնակցելու ուսուցողական ու զվարճալի ծրագրերի: Հետևեք փառատոնի միջոցառումների թարմացումների սոցիալական ցանցերում:
Փառատոնի շրջանակում կանցկացվեն.
1. Թեյախմության արարողության վարպետաց դասեր
2. Բարիստաների առաջնություն
3. Գուշակություններ սուրճի մրուրով
4. Մրցանակների հանձնում տարբեր կատեգորիաներում
Փառատոնին կարող են մասնակցել հետևյալ ոլորտների ներկայացուցիչները՝
1. Սուրճի, թեյի և կակաոյի միջազգային բրենդեր
2. Թեյի ու սուրճի տեղական արտադրողներ (այդ թվում՝ դեղաբույսային թեյեր)
3. Սրճարաններ և ռեստորաններ
4. Քաղցրավենիքի և աղանդերի արտադրողներ
5. Բարիստաներ ու բարմեններ ցանկացած երկրից
6. Համապատասխան գույք ու տեխնիկա արտադրողներ
7. Թեյի ու սուրճի մասնագիտացված խանութներ
8. Փորձագետներ