Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Մեկնարկում է 2026 թվականի առաջին սիմֆոնիկ ճամփորդությունը։
Հունվարի 15-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու դասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Մոցարտի Փոքրիկ գիշերային սերենադից մինչև Խաչատրյանի կրակոտ «Սուսերով պար», Սեն-Սանսի հոգեթով «Կարապից» մինչև Չայկովսկու չքնաղ «Ծաղիների վալս»․ ստեղծագործություններ, որ շարունակում են հմայել միլիոնավոր մարդկանց։
Ծրագրում․
- Արամ Խաչատրյան․ «Սուսերով պար» «Գայանե» բալետի սյուիտներից
- Արամ Խաչատրյան․ «Վալս» «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից
- Պյոտր Չայկովսկի. «Քայլերգ» «Մարդուկ-Ջարդուկ» բալետից
- Պյոտր Չայկովսկի. «Դրաժե փերիի պարը» «Մարդուկ-Ջարդուկ» բալետից
- Պյոտր Չայկովսկի. «Ծաղիկների վալսը» «Մարդուկ-Ջարդուկ» բալետից
- Պյոտր Չայկովսկի․ Փոքրիկ կարապների պարը «Կարապի լիճը» սյուիտից
- Պյոտր Չայկովսկի․ Ֆինալ «Կարապի լիճը» սյուիտից
- Ժորժ Բիզե․ «Իսպանական պար» «Կարմեն» 1-ին սյուիտից
- Ժորժ Բիզե․ «Տորեադոր» «Կարմեն» 1-ին սյուիտից
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ․ Փոքրիկ գիշերային սերենադ սոլ մաժոր,
I. Allegro
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ․ Նախերգանք «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից
- Կամիլ Սեն-Սանս․ «Կարապը» «Կենդանիների դիմակահանդես»-ից
- Ջոակինո Ռոսսինի․ Ֆինալ «Վիլհելմ Տելլ» օպերայի նախերգանքից
- Էդվարդ Գրիգ․ «Լեռնային թագավորի քարայրում» «Պեր Գյունտ» թիվ 1 սյուիտից
- Էդվարդ Գրիգ․ «Առավոտ» «Պեր Գյունտ» թիվ 1 սյուիտից
- Դմիտրի Շոստակովիչ․ Վալս թիվ 2
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով․ Բոռի թռիչքը
- Յոհաննես Բրամս․ Հունգարական պար թիվ 5 սոլ մինոր
- Յոհան Շտրաուս II. «Տրիշ-տրաշ պոլկա»
- Սերգեյ Պրոկոֆև. «Մոնտեկներն ու Կապուլետները» «Ռոմեո և Ջուլիետ» բալետի 2-րդ սյուիտից
—
Համերգի դիրիժորը կհայտարարվի ավելի ուշ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
(Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)
Հունվարի 15 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։