Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
ԷՍՍԵ-ի առաջին նախագիծը՝ «Բացօթյա Ջազային Երեկոներ»-ը, ստեղծվել է Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի հետ համագործակցությամբ։

🗓 Հուլիսի 31 (հինգշաբթի) | 🕖20:00
📍 Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոն
Այս ամառ առաջին անգամ Մարտին և Աննա Վարդազարյանները ելույթ կունենան միասին։ Նրանց
համերգը կրում է «Սերդ Պահպանիր» խորագիրը՝ ի պատիվ Մարտին Վարդազարյանի ամենասիրված
երգերից մեկի։ Ծրագիրը ներառում է Մաեստրոյի ամենահայտնի և սիրված ստեղծագործությունների
ընտրանին՝ հանդիսատեսին նվիրելով հարազատ ու կարոտած մեղեդիներ։
Մարտին Վարդազարյանը հայ երաժշտության ամենահեղինակավոր ու նշանավոր գործիչներից է՝ իր
սերնդի այն եզակի լեգենդներից, ով այսօր էլ շարունակում է ակտիվ ստեղծագործել։ Ավելի քան
վաթսուն տարվա ստեղծագործական ուղու ընթացքում նա հեղինակել է սիմֆոնիկ, կամերային,
էստրադային, ջազային և բեմական բազմաթիվ ստեղծագործություններ։ Բացի ստեղծագործական
գործունեությունից, Մաեստրո Վարդազարյանն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի
հետխորհրդային երաժշտական դաշտի ձևավորման գործում:
Աննա Վարդազարյանը՝ նրա դուստրը, դաշնակահարուհի և երգչուհի է։ Մանկուց շրջապատված է
եղել երաժշտությամբ, և նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել ինչպես դասական, այնպես էլ
ջազային ավանդույթները։ Նրա պապիկը՝ Ցոլակ Վարդազարյանը, 1938 թվականին ստեղծված
Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադիրներից էր, իսկ հոր՝ Մարտին Վարդազարյանի
վաղ շրջանի ջազային ստեղծագործությունները Աննայի ճանապարհը հարթեցին դեպի ջազային
իմպրովիզացիա և բեմ։
Մուտքը թատրոնի բակ՝ Անգլիական այգու կողմից։ Տոմսի արժեքը ներառում է մուտք, գինու գավաթ և
հյուրասիրություն։ Տոմսերը ներառում են նստատեղ սեղանի շուրջ, որը տրամադրվելու է
միջոցառման վայրում՝ ըստ ձեր նախասիրությունների:
https://www.youtube.com/watch?v=ZDXaY50Cd64
https://www.youtube.com/watch?v=1bZfKc5yN6g
https://www.youtube.com/watch?v=_S4sfq-in2A