Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
ԷՍՍԵ-ի առաջին նախագիծը՝ «Բացօթյա Ջազային Երեկոներ»-ը, ստեղծվել է Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի հետ համագործակցությամբ։

🗓 Հուլիսի 17 (հինգշաբթի) | 🕖20:00
📍 Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոն
YEREVAN CALLING քառյակը եզակի երաժշտական կազմ է Հայաստանում, որը կատարում է միայն
հեղինակային ավանգարդ-ֆյուժն և ֆանկ ստեղծագործություններ։ Քառյակը, որի հիմնադիրը
աշխարհահռչակ թավջութակահար Արտյոմ Մանուկյանն է, ոչ միայն համախմբում է լավագույն
երաժիշտներին, այլև առանձնանում իր բացառիկ կազմով՝ երկու ստեղնաշար, թավջութակ և
հարվածային գործիքներ։ Երաժիշտների հետ միասին Արտյոմը բեմ է բերում յուրահատուկ
հնչողություն ու հետաքրքիր ռիթմեր։
Կազմ՝
Արամ Պեշտմալջյան՝ ստեղնաշար
Արամ Մնացականյան՝ հարվածային
Կարեն Մամիկոնյան՝ ստեղնաշար
Արտյոմ Մանուկյան՝ թավջութակ
Մուտքը թատրոնի բակ՝ Անգլիական այգու կողմից։ Տոմսի արժեքը ներառում է մուտք, գինու գավաթ և
հյուրասիրություն։ Տոմսերը ներառում են նստատեղ սեղանի շուրջ, որը տրամադրվելու է
միջոցառման վայրում՝ ըստ ձեր նախասիրությունների:
https://youtu.be/jqEGCIbWgfo?si=0HhMuwDHKw-Ce6px
https://youtu.be/6hv-WurpAOo?si=uaMymVxQJTJrT5h4