Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Մարտի 5-ին բաց մի՛ թողեք այս յուրահատուկ երաժշտական երեկոն, որի ժամանակ կհնչի ֆրանսահայ կոմպոզիտոր Ստեփան Էլմասի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ Հեղինե Ռափյանի կատարմամբ։
Համերգի երկրորդ բաժնում տեղի կունենա կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի 3-րդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան։ Դիրիժոր՝ Ֆերնանդո Օսկար Գաջինի։
Ծրագրում.
- Գևորգ Հովհաննիսյան․ «Ադաջո» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (13 րոպե)
- Ստեփան Էլմաս. Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 ռե մինոր (35 րոպե)
Ընդմիջում
- Հայկ Բոյաջյան․ Սիմֆոնիա թիվ 3 (40 րոպե)
Համաշխարհային պրեմիերա
————————
Մենակատար՝ Հեղինե Ռափյան (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Ֆերնանդո Օսկար Գաջինի։
Մարտի 5 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։
Փառատոնի ռազմավարական գործընկերն է «Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։