Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
«Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
«Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
geo Արամ Խաչատրյան համերգասրահ, Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող.
date 28.10.2026 19:30
price Գինը սկսած - 4 000,00 ֏
Գնել տոմսեր

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու տպավորիչ համերգային ծրագիր, որտեղ անսահման տիեզերքը կմիախառնվի հոլիվուդյան մեծ կինոյին։

 

Երեկոն կսկսվի Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտով, որին կհաջորդեն Ջոն Ուիլյամսի ամենահայտնի կինոթեմաները՝ «Աստղային պատերազմներ» և «Այլմոլորակայինը» ֆիլմերից։

 

Ծրագիրը կուղեկցվի համերգասրահի պատերին արտացոլվող մոլորակների տեսապատկերներով։

 

Ֆանտաստիկ համերգ՝ սիմֆոնիկ հնչողության, կինոերաժշտության և տիեզերական մթնոլորտի սիրահարների համար։

 

Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development

 

Ծրագրում՝

- Գուստավ Հոլսթ․ «Մոլորակները» սյուիտ՝ մեծ նվագախմբի համար, երկ 32 (56 րոպե),

Ընդմիջում

- Ջոն Ուիլյամս․ «Արկածները Երկրի վրա»՝ «Այլմոլորակային» ֆիլմից (10 րոպե),

- Ջոն Ուիլյամս․ «Կայսերական երթ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (3 րոպե),

- Ջոն Ուիլյամս․ «Աստղերի միջով»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (6 րոպե),

- Ջոն Ուիլյամս․ «Ճակատագրերի մենամարտ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (4 րոպե),

- Ջոն Ուիլյամս․ «Հիմնական թեմա»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (5 րոպե)։

 

Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

 

Հոկտեմբերի 28 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ

 

Տոմսերի արժեքը՝ 4,000 - 25,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։