Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
Լեգենդար դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը
Լեգենդար դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը
geo Nikogosyan cultural foundation
date 19.03.2024 19:00
price Գինը սկսած - 10 000,00 ֏

Լեգենդար դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը
🎉Վիրտուոզ դաշնակահար և երաժիշտ Ալեքսեյ Լյուբիմովը հրավիրում է ձեզ անմոռանալի մենահամերգի Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի կամերային, գողտրիկ տարածքում։ Մեծ երաժիշտը ոչ միայն նոր շունչ է հաղորդում դասական երաժշտությանը իր կատարմամբ՝ դրան տալով նոր նրբերանգներ և խորություն, այլև իր կիրքն ու վիրտուոզությունը ներդնում է ժամանակակից երաժշտություն կատարելիս:
📅 Ամսաթիվ՝ մարտի 19
🕢 Ժամը՝ 19։00
📍 Վայրը՝ Սարյան 19–21
☎️ +374 91 844241 (Viber, WhatsApp)


🎼 Ծրագրում՝
🎶 Ա․ Մոցարտ (1756–1791) – Սոնատ №14 դո մինոր, Կ․ 457, երեք մասով
🎶 Վ․ Սիլվեստրով (ծնվ․ 1937) – Նոստալգիա (2001), նվիրվում է Լեոնիդ Գրաբովսկուն
🎶 Տ․ Մանսուրյան (ծնվ․ 1939) – Օրորոցային (2023), Աշոտ Զոհրաբյանի հիշատակին
🎶 Ա․ Պյարտ (ծնվ․ 1935) – Վարիացիաներ Արինուշկայի ապաքինման մասին (1977)
🎶 Կոմիտաս (1869-1935) – Մանկական պիեսներ, № 7 և 12 (1910-1915)
🎶 Յ․ Բրամս (1833-1897) – op. 118 վեց պիես (երկու ինտերմեցցո-բալլադ-ինտերմեցցո-ռոմանս-ինտերմեցցո)
🎶 Ֆ․ Շոպեն (1810-1849) – Վալս op. 64/2 դո-դիեզ մինոր, Բարկարոլա op. 60

🎵 Ալեքսեյ Լյուբիմովը ռուս ամենավիրտուոզ և ականավոր դաշնակահարներից է, ով հսկայական դեր է խաղացել ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից երաժշտության ասպարեզում նախկին ԽՍՀՄ տարածքում և դրա սահմաններից դուրս: Նա Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է (2003 թ.) և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր։ Լյուբիմովի՝ որպես երաժիշտ կայացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Մ.Վ. Յուդինան։ 1998թ.-ից՝ Զալցբուրգի «Մոցարտեում» համալսարանի պրոֆեսոր: Լյուբիմովը անսովոր լայն դիապազոնի երաժիշտ է․ նրա խաղացանկը ներառում է դասական երաժշտությունից մինչև ժամանակակից, էլեկտրոնային երաժշտությունից մինչև ռոք: Նա պատմական կլավիրներ նվագելու առաջատար մասնագետներից է աշխարհում։