Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ
Հուլիսի 12(կիրակի) | 19:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Ֆրանսահայ կոմպոզիտոր, գրող և հետազոտող Միշել Պետրոսյանի երաժշտական, գրական և տեսողական ստեղծագործությունը ծնվել է վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ և ներշնչվել Սերգեյ Փարաջանովի աշխարհով։ Ներկայացումը բեմ է բարձրացնում ֆրանսիական Musicatreize անսամբլի տասներկու վիրտուոզ երգիչներին՝ դիրիժոր Ռոլան Հայրապետյանի ղեկավարությամբ։
Երաժշտությունն այստեղ ոգեշնչվում է Փարաջանովի տեխնիկաներից և խառնվում անիմացիոն կոլաժներին, որոնք միահյուսվում են Musicatreize երգչախմբի և կոմպոզիտորի ձայների հետ։ Փարաջանովի ֆիլմերի վերնագրերը և նամակները, ինչպես նաև Ժ. Գոդարի, Ֆ. Ֆելինիի, Սայաթ-Նովայի և հեղինակի տեքստերը՝ հնչելով հայերեն, ֆրանսերեն և իտալերեն, վերածվում են ստեղծագործական խոնարհման այն մարդուն, ով ասում էր. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով»:
Ռոլան Հայրապետյանը ժամանակակից վոկալ երաժշտության ամենանշանավոր դիրիժորներից է Ֆրանսիայում։ Նա հանրահայտ Musicatreize անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, համագործակցել է եվրոպական առաջատար նվագախմբերի, անսամբլների, կոմպոզիտորների և բեմադրիչների հետ։
Մարկ դը Պիեռֆյոյը Փարիզում բնակվող կինոռեժիսոր և վիզուալ արտիստ է։ Նրա ստեղծագործական գործունեությունը ներառում է բազմաթիվ վավերագրական և երաժշտական ֆիլմեր, ինչպես նաև Ֆ. Դոստոևսկու «Մեծ ինկվիզիտոր»-ի հանրահայտ կինո-ադապտացիան։
Հրավիրում ենք հաղորդակցվելու փարաջանովյան հանճարեղ երևակայության աշխարհին՝ ժամանակակից արվեստի միջոցով ։
Երեկոյի ավարտին տեղի կունենա գինու հյուրասիրություն։