Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Ռախմանինով, Չայկովսկի | Բեհզոդ Աբդուրաիմով, Սերգեյ Սմբատյան
Ռախմանինով, Չայկովսկի | Բեհզոդ Աբդուրաիմով, Սերգեյ Սմբատյան
geo «Արամ Խաչատրյան» համերգասրահ | Aram Khachaturian Concert Hall, Երևան Մաշտոցի պող., 46 շենք
date 13.07.2024 19:30
price Գինը սկսած - 3 000,00 ֏
Գնել տոմսեր

Իր 5-րդ սիմֆոնիան թղթին հանձնելուց հետո Չայկովսկին գրել է, որ ցանկանում է ստեղծել մի գործ, որը կամփոփի իր ամբողջ ստեղծագործական կյանքը։ Այդ ստեղծագործությունը դարձավ Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, որի մասին նամակներից մեկում կոմպոզիտորը գրել է․ «Առանց չափազանցության, ես ամբողջ հոգիս դրել եմ այս ստեղծագործության մեջ»։
«Պաթետիկը» բոլոր ժամանակներում շարունակեց մնալ մեծանուն կոմպոզիտորի ամենասիրված և հաճախակի կատարվող ստեղծագործություններից մեկը։
Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան կգլխավորի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023-2024թթ․ համերգաշրջանի փակման համերգի ծրագիրը, որում ներառված է նաև Ռախմանինովի դաշնամուրի 2-րդ կոնցերտը։
Կհանդիպենք հուլիսի 13-ին՝ ժամը 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Մենակատար՝ Բեհզոդ Աբդուրաիմով (դաշնամուր)
Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ