Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Նոյեմբերի 27-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում դաշնամուրի և նվագախմբի համար գրված ռախմանինովյան շարքը կշարունակվի նոր թափով։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կբացահայտվեն կոմպոզիտորի երաժշտական աշխարհի տարբեր կողմերը՝ վիրտուոզությունից մինչև խոր զգացմունքային հնչողություն։
Բաց մի՛ թողեք փառատոնի երկրորդ կանգառը՝ Ռախմանինովի ժառանգության ամենաճանաչելի ստեղծագործություններից կազմված ծրագրով։
Ծրագրում՝
- Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 4 սոլ մինոր, երկ 40 (27 րոպե),
- Սերգեյ Ռախմանինով․ Ռապսոդիա Պագանինիի թեմայով, երկ 43 (22 րոպե),
Ընդմիջում
- Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 դո մինոր, երկ 18 (35 րոպե)։
Մենակատար՝ Եվա Գևորգյան (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Նոյեմբերի 27 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։