Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Նոյեմբերի 26-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի Ռախմանինովի դաշնամուրային երաժշտությանը նվիրված ծրագրով։
Փառատոնի բացման երեկոյին կհնչեն Դաշնամուրի առաջին և երրորդ կոնցերտները՝ միջազգային մեծ բեմերում հանդես եկող դաշնակահարուհի Եվա Գևորգյանի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ և դարձե՛ք ռախմանինովյան այս բացառիկ շարքի ունկնդիրներից մեկը։
Ծրագրում՝
- Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 ֆա դիեզ մինոր, երկ 1 (27 րոպե),
Ընդմիջում
- Սերգեյ Ռախմանինով․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 ռե մինոր, երկ 30 (40 րոպե)։
Մենակատար՝ Եվա Գևորգյան (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Նոյեմբերի 26 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։