Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Vol.2
Մայքլ Ամյան և Տիգրան Պետրոսյան
Սեպտեմբերի 28 (երկուշաբթի) | 19:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Պրելյուդներ և փոխադրումներ․տարբեր ժանրեր ու ժամանակներ՝ դաշնամուրային նոր ընթերցմամբ։
«Դաշնամուրային հակադրություններ» նախագծի երկրորդ համերգը մեկ բեմում միավորում է դաշնակահարներ Մայքլ Ամյանին և Տիգրան Պետրոսյանին՝ բացահայտելով դաշնամուրի արտահայտչական հնարավորությունները տարբեր ոճերի ու ժանրերի համադրությամբ։
Երեկոյի առանցքում Զիվ Սաբագի պրելյուդներն են, ինչպես նաև Բիլի Ջոելի, Էրիկ Քլեփթոնի, Փոլ Մաքքարթնիի ստեղծագործությունների դաշնամուրային փոխադրումները:
Ինչպես շարքի առաջին համերգին, երեկոն կուղեկցվի պրոյեկցիոն ձևավորմամբ՝ հակադրության գաղափարը շարունակելով նաև տեսողական տիրույթում։