Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
Փարիզյան դատավճիռ
Փարիզյան դատավճիռ
geo ԳՈՐԻՍԻ Վ. ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, Կոմիտասի փող., 28 շենք, Սյունիքի մարզ, Գորիս
date 17.01.2026 19:00
price Գինը սկսած - 1 000,00 ֏
Գնել տոմսեր

«ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ»

1981 թվականին ԱՍԱԼԱ-ի՝ հայ գաղտնի բանակի 4 մահապարտ անդամներ Փարիզում գրավում են թուրքական հյուպատոսարանը։ Բանակցություններից հետո  նրանք հանձնվում են իշխանություններին, պայմանով, որ իրենց դատը տեղի ունենա բաց և հրապարակային։ Թուրք մեղադրողները ամեն ջանք գործադրում են, որպեսզի նրանք ճանաչվեն ահաբեկիչներ։ Բայց 4 հերոս-հայ տղաների կեցվածքը և նրանց դատապաշտպան, հայտնի փաստաբան Պատրիկ Դևեճյանի խոսքը, թե դատարանին, թե ամբողջ աշխարհին ապացուցում են, որ նրանք պահանջատեր են և 1915 թվականին տեղի ունեցածը ոչ միայն մեր երկրի մեծ մասի կորուստն էր և ողբերգությունը, այլ ցեղասպանություն։

Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին և նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին։ Ներկայացումը առ այսօր բեմ է բարձրացվել  100 անգամ։ «Փարիզյան դատավճիռ» բեմադրության ասելիքը մեծ արձագանք ունի մանավանդ հայրենասեր երիտասարդության շրջանում։

Դատավոր              - ՀՀ Վաստակավոր արտիստ,

                                     ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյան

Պատրիկ Դևեճյան  - ՀՀ Ժողովրդական արտիստ,

                                            ՀՀ Պետական մրցանակի դափնեկիրԱրթուր Ութմազյան

                                             Նարեկ Քթոյան

Պիեր Դյուվալ          - ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյան

Վազգեն Սիսլյան    - ՀՀ Վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյան

Արամ Բասմաջյան  - Արմեն Մեսրոբյան

Գևորգ Գյուզելյան   - Լևոն Հախվերդյան

Հակոբ Ջուլֆայան  - Նիկոլայ Ավետիսյան

Դասախոս               - ՀՀ Վաստակավոր արտիստ,

                                      ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր Գաբրիելյան

Մելինե Մանուշյան  - ՀՀ Վաստակավոր արտիստ Գոհար Իգիտյան

Վարդան Ալթունյան  - ՀՀ Վաստակավոր արտիստ Ռոբերտ Հարությունյան

                                           Արա Գևորգյան

Իվ Տերնոն           - Նարեկ Քթոյան

                                Վլադիմիր Մսրյան

Քննիչ                    - Վահագն Գալստյան

Պրոֆեսոր Աթայով  - Կարեն Միրիջանյան

Ժան Պիեր Ձագոյան - Գագիկ Մկրտչյան

Բանտի վերակացու – ՀՀ Վաստակավոր արտիստ Էդուարդ Գասպարյան

Գևորգյան        - Նարեկ Մարտիրոսյան

Հասմիկ            - Լիդիա Գրիգորյան

                          Մարիամ Ադամյան

                          Շուշան Մաճկալյան

           Թուրք              - Ռոբերտ Զախարյան

           Հակոբիկ         - Լեո Նահապետյան

Ոստիկան         - Վահագն  Սամվելյան