Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Վանաձորում կներկայացնի «Փող։ Կիրք։ Իշխանություն» ներկայացումը, որը հիմնված է Ի. Ա. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի վրա։
Երիտասարդ գավառական Ալեքսանդր Ադուևը ժամանում է «Ոսկե դարի» փայլուն, բայց դաժան մայրաքաղաք՝ մի աշխարհ, որտեղ փողը իշխում է, կրքերն ի չիք են դարձնում երազանքները, իսկ իշխանությունն այլասերում է հոգիները: Այստեղ նա ձգտում է պահպանել իր իդեալները, սակայն անհագ քաղաքը կլանում է նրան՝ վերածելով ցինիկ խաղի հերթական զոհի, որտեղ ագահությունն ու սառը հաշվարկն են տիրում։ Մինչ Ալեքսանդրը դառնում է իր անողոք մորեղբոր հայելին, որն ընչաքաղցության մարմնացումն էր, անսպասելիորեն գտնում է իր կյանքը վերաիմաստավորելու ուղին։ Ո՞վ է հաղթելու խառնվածքների և արժեքների այս բախումից:
Մեր ներկայացումը կկայանա սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին, Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում։