Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
«Երկխոսություն դասականի հետ» միջազգային ծրագիր
«Երկխոսություն դասականի հետ» միջազգային ծրագիր
geo Arno Babajanyan Concert Hall, Yerevan 0010, 2 Abovyan St
date 17.12.2026 19:00
price Գինը սկսած - 6 000,00 ֏
Գնել տոմսեր

AFISHA_BABAJANYAN_105_1120x580.jpg 1.03 MB

«Երկխոսություն դասականի հետ» միջազգային ծրագիր

Մասնակիցներ․

Ալեքսանդր Գինդին, ՌԴ վաստակավոր արտիստ (դաշնամուր),

Հայկ Կազազյան, Պ. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դոցենտ  (ջութակ),

«Վարարակն» երգչախումբ։

 

«Երկխոսություն դասականի հետ» միջազգային ծրագրի շրջանակներում երևանյան պահանջկոտ հանդիսատեսի և Հայաստանի մայրաքաղաքի հյուրերի առջև հանդես կգան ռուսաստանյան հայտնի երաժիշտներ և արցախյան վերածնված կոլեկտիվը. դաշնակահար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը, ջութակահար, Պ. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դոցենտ Հայկ Կազազյանը և «Վարարակն» երգչախումբը։

Համերգը նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։ Ծրագիրը երաժշտական յուրօրինակ ճամփորդություն է, որում համադրվում են փոխադարձ բարեկամությունն ու հարգանքը պահպանող ժողովուրդների մշակույթները, իսկ հայկական և ռուսական երաժշտության ամենավառ նմուշները միահյուսվում են մեկ միասնական ներդաշնակ կտավում։ Կատարվող ստեղծագործությունների ընտրությունը պատահական չէ. այն հնարավորություն է տալիս հետևելու առաջին հայացքից անտեսանելի թվացող այն թելերին, որոնք դարերի խորքից եկող հայկական հարուստ երաժշտական ավանդույթը կապում են ռուսական ռոմանտիզմի մեծ ժառանգության հետ։

Համերգային ծրագրում կներկայացվեն մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց արվեստը հարստացնում է մեր պատկերացումը հայ և ռուս դասական երաժշտության և նրա ազգային ակունքների մասին։

 

Կոմիտաս

«Ծիրանի ծառ», «Կաքավիկ», «Կռունկ»

 

Առնո Բաբաջանյան

Սոնատ ջութակի և դաշնամուրի համար սի-բեմոլ մինոր։ Նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։

 

Սերգեյ Ռախմանինով

Էտյուդ-պատկեր մի-բեմոլ, ստեղծագործություն 39, № 5

Պրելյուդ սոլ-դիեզ մինոր, ստեղծագործություն 32, № 12

Պրելյուդ սոլ մինոր, ստեղծագործություն 23, № 5

 

Պյոտր Չայկովսկի

Մեղեդի, ստեղծագործություն 42, № 3, Souvenir d’un lieu cher շարքից («Հիշողություններ հարազատ վայրի մասին»)

Վալս-սկերցո, ստեղծագործություն 34, դո մաժոր

 

13-րդ դարի հայ հոգևոր տաղերգություն

«Այսօր ցնծան երկնայինք»

 

Էդգար Հովհաննիսյան

«Էրեբունի-Երևան»

 

Առնո Բաբաջանյան

«Ձոն Հայաստանին»

 

«Երկխոսություն դասականի հետ» ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հովանավորությամբ։

Ծրագրի գեղարվեստական ղեկավար՝ 

ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդին։