Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ից սկսած Հայաստանի պետական ֆիլհարմոնիան բացում է իր պատմական շենքի դռները ու բոլորին հրավիրում ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ – ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻ։
Սիմֆոնիկ նվագախումբ, օպերային մեներգիչներ, պարային անսամբլ, գինի և շամպայն, համեղ խորտիկներ, դիմակների խայտաբղետ շքերթ և ավելին: Երեկոն խոստանում է լինել խորհրդավոր ու տպավորիչ։ Պարահանդեսային պարերի շրջապտույտի մեջ կներգրավվեն պարել ցանկացող բոլոր ներկաները։
Կախարդական երեկոն ձեռք կբերի նոր գույներ Ֆիլհարմոնիայի Ներքնահարկում՝ DJ afterparty-ին։ Կրակոտ ռիթմերի և լուսային շոուի ուղեկցությամբ կարող եք պարել մինչև կեսգիշեր։
Երեկոն կվարի Հայկ Պետրոսյանը՝ շունչ և տրամադրություն հաղորդելով այդ անմոռանալի օրվան։
Մասնակցում են՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Նատալի Գալստյան)
«Կադանս» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ասատուր Քալաշյան)
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Ռոման Խնկոյանը (տենոր) և Սիլվա Պետրոսյանը (սոպրանո)
Մեներգչուհի Լիանա Սիմոնյանը (սոպրանո)
Դաշնակահարուհի Հասմիկ Անտոնյանը
DJ SanBurn-ը
Դեկտեմբերի 24, 19։00
Ֆիլհարմոնիա | բոլոր սրահներ
Դրես կոդ՝ երեկոյան զգեստ / կոստյում (դիմակները կտրամադրվեն տեղում)