Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
դոկ հոսք
Այս ձևաչափի հիմնական գործիքներն ենք վավերագրական հոսքի մեթոդը, միախառնումը տարբեր պրակտիկաների, ինչպիսիք են automatic writing֊ը, plein air writing֊ն ու autofiction֊ը։ Սա կլինի կոլեկտիվ ստեղծագործական գործընթաց ինքներս մեզ համար։ Մենք կհավաքվենք 15֊հոգանոց խմբով, կստեղծենք հարմարավետ վայբ, այնուհետև կշարժվենք ստեղծագործության կառուցվածքով, որտեղ չկան հաստատուն սահմաններ նրանում տեղ գտած արվեստի տեսակների միջև՝ թատրոնի, գրականության, պերֆորմանսի կամ հետաքրքրությունների շուրջ ձևավորված խմբակի։
Գուցե այս նկարագրությունից շատ պարզ չդառնա, թե կոնկրետ ինչ բանի եք դուք հրավիրված, բայց այս դեպքում դա նորմալ է։ Ներքին այլ իմաստների հետ մեկտեղ «Դոկ հոսքը» խորասուզում է արվեստի մետամորֆոզների, էության ազատ հոսքի մեջ, որը երբեմն մեզ բերում է դեպի մաքուր փորձառության կետ՝ առանց անմիջապես սահմանման հնարավորության։
Հեղինակ և վարող՝ Արտյոմ Տոմիլով
Տևողությունը՝ 2 ժամ