Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Ապրիլ 2-ին համեցե՛ք դասական երաժշտության գեղեցիկ երեկոյի՝ վայելելու Բրամսի Ջութակի հանրահայտ կոնցերտը՝ Ալիսսա Մարգուլիսի կատարմամբ և Սեմյուել Բարբերի չքնաղ Ադաջոն։ Երեկոյի ընթացքում կհնչեն Օտտորինո Ռեսպիգիի «Հռոմի շատրվանները» և «Հռոմի սոճիները» սիմֆոնիկ պոեմները։ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
Ծրագրում․
- Սեմյուել Բարբեր. Ադաջո լարայինների համար, երկ 11 (9 րոպե)
- Յոհաննես Բրամս․ Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77 (42 րոպե)
Ընդմիջում
- Օտտորինո Ռեսպիգի․ «Հռոմի շատրվանները» սիմֆոնիկ պոեմ (15 րոպե)
- Օտտորինո Ռեսպիգի․ «Հռոմի սոճիները» սիմֆոնիկ պոեմ (20 րոպե)
————————
Մենակատար՝ Ալիսսա Մարգուլիս (ջութակ)։
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
Ապրիլի 2 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։