Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
BAKIAN SINGS AZNAVOUR․Շառլ Ազնավուրին նվիրված վառ և հուզիչ համերգային նախագիծ՝ ֆրանսահայ երգիչ Բաքիանի կատարմամբ
Հոկտեմբերի 15 (երեքշաբթի) | 19:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Ազնավուրի ստեղծագործական մտերմությունը Բաքիանի հետ սկիզբ է առել վերջինիս պատանեկության տարիներին և շարունակվել շուրջ երեք տարի։ Այդ ընթացքում լեգենդար շանսոնյեն նրան է վստահել իր երեք դեռևս չհրապարակված ստեղծագործությունները։ Այս համերգային ծրագրում Ազնավուրի հանրահայտ գլուխգործոցների հետ մեկտեղ կհնչեն նաև Բաքիանին նվիրված երեք երգերը։ Երեկոյի ընթացքում արտիստը կկիսվի դրանց ստեղծման պատմություններով և Ազնավուրի հետ կապված անձնական հուշերով։
Բաքիան, վոկալ
Միկաել Սերրա, կիթառ
Անտուան Ժերեմիա, դաշնամուր
Նախագիծն իրականացվում է Seiya Records և Aznavour pour l’Amour կազմակերպությունների հետ համագործակցությամբ։