Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
«Արենի Գինու» փառատոնի- «Հուշանվեր փաթեթը»
«Արենի Գինու» փառատոնի- «Հուշանվեր փաթեթը»
geo Արենի գյուղ/Areni village, Վայոց Ձորի մարզ/Vayots Dzor region, ARMENIA
date 03.10.2026 11:00
price Գինը սկսած - 7 000,00 ֏
Գնել տոմսեր

Ամենասպասված փառատոնը վերադառնում է․ գինու համեր, երաժշտություն և ամենակարևորը՝ ժպիտներով մարդիկ ձեզ են սպասում հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ միասին տոնելու Արենի Գինու փառատոնը։

 

Փառատոնը կմեկնարկի խաղողի ավանդական ճզմման արարողությամբ, որին ամբողջ օրվա ընթացքում կհաջորդեն երաժշտական ու պարային ծրագրեր, անհատ կատարողների ելույթներ և տարբեր ժամանցային ակտիվություններ։

🗓Օրը՝ հոկտեմբերի 3

📍Վայրը՝ Վայոց Ձորի մարզ, Արենի գյուղ

🕒Ժամը՝ 11:00-ից մինչև 20:00

🎉Մուտքը՝ ԱԶԱՏ է

 

🍷Տարեք ձեզ հետ փառատոնի հուշը և բացահայտեք նոր փառատոնային փորձառություններ

 

Այս տարի Արենի Գինու փառատոնն առաջարկում է նոր ձևաչափ՝ միավորելով փառատոնային հուշը, ժամանցն ու հատուկ առաջարկները։

 

Հուշանվեր փաթեթ — 7,000 դրամ

Փաթեթը ներառում է՝

• բրենդավորված գինու բաժակ,

• բաժակի պատյան,

• Փառատոնային գրքույկ։

 

Ի՞նչ է Փառատոնային գրքույկը

Փառատոնային գրքույկը հնարավորություն է տալիս օգտվել փառատոնի մի շարք լրացուցիչ փորձառություններից՝

·        հատուկ տաղավարից ստանալ 1 բաժակ Սանգրիա՝ բրենդավորված գինու բաժակով,

·        մասնակցել ժամանցային գոտու խաղերին՝ Ջենգա, Օղակ և Կեռ, Շախմատ և այլ ակտիվությունների,

·        օգտվել փառատոնի գործընկերների կողմից առաջարկվող զեղչերից և անակնկալներից,

·        յուրաքանչյուր ակտիվությունից օգտվելիս գրքույկում կատարվում է համապատասխան նշում,

·        գրքույկում ներառված կլինի նաև Արենի համայնքի 2027 թվականի փառատոնների օրացույցը։

 

Փառատոնային գրքույկը կարելի է ձեռք բերել նաև առանձին՝ 2,000 դրամով։

 

Այսպիսով, այս տարի կարող եք ընտրել՝

1․ Հուշանվեր փաթեթ — 7,000 դրամ

2․ Փառատոնային գրքույկ — 2,000 դրամ

 

Հոկտեմբերի 3-ին հանդիպում ենք Արենիում՝ գինու, հայկական ավանդույթների, երաժշտության, խաղերի և նոր փառատոնային փորձառությունների շուրջ։