Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
Ինտերստելար։ Mystery Ensemble
Ինտերստելար։ Mystery Ensemble
geo National Centre of Chamber Music
date 24.02.2024 20:00
price Գինը սկսած - 8 300,00 ֏

 AM // Ինտերստելար։ Mystery Ensemble 

  ✨ Փետրվարի 24-ին՝ ժամը 20.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ  ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի ընկերակցությամբ:

 Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։

 Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…

 Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Երաժշտական յուրօրինակ սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ

 Այս առանձնահատուկ երաժշտական ​​արկածը հիրավի կդառնա 2024 թվականի փետրվար ամսվա ջերմ, գեղեցիկ, հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս ձմռան ամենառոմանտիկ համերգներից մեկի տոմսերը:

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

 Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

 Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

 Ուշադրություն․ ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։

 ԿԱՏԱՐՈՂ

 🎻 Mystery Ensemble

 Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 Համերգի ծրագիր.

 ●       Հանս Ցիմեր — Dreaming of the Crash

●       Հանս Ցիմեր — Mountains

●       Հանս Ցիմեր — Detach

●       Հանս Ցիմեր — Coward

●       Հանս Ցիմեր — Day One

●       Հանս Ցիմեր — No time for Caution

●       Հանս Ցիմեր — Message from Home

●       Հանս Ցիմեր — S.T.A.Y.

●       Հանս Ցիմեր — Cornfield Chase

 *Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել